Օվերչուկ. «Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա» .banks.am

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ «Երեւանը գիտի՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն»:-ի հաղորդմամբ՝ նշել է ՌԴ փոխվարչապետը։ Նա մանրամասնել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագների»։«Մեզ համար, իհարկե, ազդանշան է,

որ Եվրամիությանն անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է: Դա ակնհայտ է ցանկացած մարդու համար, ով թեկուզ մի փոքր ծանոթ է այս երկու ինտեգրացիոն ասոցիացիաների կառուցվածքին։ Այստեղ նրանք (հայկական կողմը) միանշանակ գիտեն, որ հետեւանքներն այսպիսին են լինելու, ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։



ԼՐԱՀՈՍ