Բերեզովսկին մեկնաբանել է Հարությունյանի հունգարական ակումբ տեղափոխությունը .armsport.am

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ազգային ընտրանու պաշտպան Գեորգի Հարությունյանի տեղափոխությունը հունգարական «Պուշկաշ Ակադեմիա»։
«Կարծում եմ, որ Գեորգին աճի հեռանկար ունի։ Նա մեծ պոտենցիալ ունի, և ինձ թվում է, որ հունգարական ակումբը պարզապես ցատկահարթակ է ավելի հայտնի ակումբներ տեղափոխվելու համար»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Նշենք, որ Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2023 թվականի գարնանը և ազգային թիմի կազմում անցկացրել 20 հանդիպում։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։