Հայտնի են 2025թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները .banks.am

Տնտեսագիտության ոլորտում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոել Մոքիրին, Ֆիլիպ Ագիոնին եւ Պիտեր Հովիթին՝ «նորարարությունների վրա հիմնված տնտեսական աճի բացատրության համար», Frank Media-ի փոխանցմամբ հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։Հոլանդիայում ծնված պատմաբան Ջոել Մոքիրը պարգեւատրվել է «տեխնոլոգիական առաջընթացի միջոցով կայուն աճի նախադրյալները բացահայտելու համար»։ Պատմական աղբյուրների միջոցով նա ցույց է տվել, թե ինչպես է տնտեսական աճը դարձել «նոր նորմալ վիճակ», այն դեպքում, երբ մարդկության պատմության մեծ շրջանի համար լճացված տնտեսությունը համարվել է բնական վիճակ։ Տնտեսական գիտությունների ոլորտում Նոբելյան մրցանակի կոմիտեն այսպես է մեկնաբանում նրա ավանդը։Մոքիրը ցույց է տվել, որ շարունակական տեխնոլոգիական զարգացումը պահանջում է «ոչ միայն իմանալ, որ ինչ-որ բան աշխատում է, այլեւ ունենալ գիտական բացատրություն, թե ինչու է դա այդպես»։ Վերջինը հաճախ բացակայում էր արդյունաբերական հեղափոխությունից առաջ, ինչը խոչընդոտում էր նորարարությանը։ «Նա նաեւ ընդգծել է հասարակության բաց լինելու կարեւորությունը նոր գաղափարների նկատմամբ եւ փոփոխությունների պատրաստակամության հարցում», - նշվում է հայտարարության մեջ։Կոմիտեն նշում է, որ ֆրանսիացի եւ կանադացի տնտեսագետներ Ֆիլիպ Ագիոնը եւ Պիտեր Հովիթը նույնպես համահեղինակել են կայուն աճի մեխանիզմների վերաբերյա

լ հետազոտություններ: 1992 թվականի իրենց հոդվածում նրանք մշակել են, այսպես կոչված, «ստեղծագործական փլուզման» մաթեմատիկական մոդելը. երբ շուկա է մտնում նոր, ավելի բարելավված ապրանք, հները վաճառող ընկերությունները վնասներ են կրում:Իրենց աշխատանքներում հետազոտողները ցույց են տվել, թե ինչպես է «ստեղծագործական փլուզումը» առաջացնում կոնֆլիկտներ: Դրանք պետք է լուծվեն կառուցողական, հակառակ դեպքում նորարարությունները կխոչընդոտվեն հին խաղացողների կողմից, որոնք ռիսկի են դիմում պարտվել մրցակցության մեջ: «Դափնեկիրների աշխատանքը ցույց է տալիս, որ տնտեսական աճը չի կարող ընդունվել որպես ինքնըստինքյան տրված: Մենք պետք է աջակցենք ստեղծագործական փլուզման հիմքում ընկած մեխանիզմներին՝ լճացման մեջ հայտնվելուց խուսափելու համար», - նշել է կոմիտեի նախագահ Ջոն Հասլերը: 



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ