Moody’s-ն Ակբա բանկին շնորհել է Հայաստանում հնարավոր ամենաբարձր վարկանիշը .banks.am

Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկին շնորհել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով եւ արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշ՝ կայուն հեռանկարով։Բանկից հայտնել են, որ այս վարկանիշը հավասար է Հայաստանի վարկանիշին եւ ներկայում Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող ամենաբարձր վարկանիշն է։«Գնահատականը բանկին շնորհվել է հաշվի առնելով կապիտալի բարձր բուֆերները եւ հնարավոր կորուստների կլանման կարողությունը, բարձր շահութաբերությունը, ակտիվների բարձր որակը, եւ դիվերսիֆիկացված վարկային պորտֆելը։ Moody’s-ը նաեւ ընդգծում է Ակբա բանկի համակարգային նշանակությունը
Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ բանկն ակտիվների ծավալով շարունակում է մնալ երեք խոշոր բանկերից մեկը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ակբա բանկին Moody’s-ի շնորհած Ba3 վարկանիշը համարժեք է նաեւ Fitch Ratings-ի կողմից բանկին տրված BB վարկանիշին, որը եւս հավասար է ՀՀ վարկանիշին։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։