Հանդիպման առանցքում՝ Հայաստան-Ղազախստան կրթամշակութային կապերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը հաջողությամբ ծավալվում է տարբեր ուղղություններով՝ ընդգրկելով թե՛ կրթությունը, թե՛ մշակույթը: Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է մշակույթի ոլորտում ծրագրային նոր նախաձեռնություններով, նոր հարթակներ և հնարավորություններ ստեղծելով՝ երկու պետությունների երիտասարդների միջև շփումները խորացնելու հանգամանքը: Կողմերն առանձնակի արժևորել են 2024 թ. Ղազախստանի Հանրապետության նախագահի այցը Հայաստան, ինչպես նաև Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի և Հայաստանում Ղազախստանի մշակո

Հանդիպման առանցքում՝ Հայաստան-Ղազախստան կրթամշակութային կապե...

ւյթի օրերի անցկացումը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի այցը Հայաստան՝ որպես երկու երկրների մշակութային առանձնահատկությունները բացահայտելու և ճանաչելու հնարավորություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ազգային գրադարանի հետ հուշագրի ստորագրմամբ նոր ծրագրերի իրականացումը: Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև միջթանգարանային համագործակցությունը՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությամբ: Կողմերը քննարկել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համալսարանների միջև համագործակցության կարևորությունը, կրթաթոշակային տեղերի սահմանումը, ուսանողների փոխանակման ծրագրերը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք «Ակադեմիական քաղաք. միջազգային գիտելիքների ֆորում» միջոցառմանն ակնկալվում է նաև Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար Սայասատ Նուրբեկի մասնակցությունը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպման առանցքում՝ Հայաստան-Ղազախստան կրթամշակութային կապե...



ԼՐԱՀՈՍ

ՏՏ և Գիտություն