Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները: Կարեւորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ ԵՄ աջակցությունը
ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Առանձնապես կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն ու ընդգծվել այ
ն նոր հնարավորությունները, որոնք բացվում են խաղաղության հաստատման արդյունքում: