Մուղնու 45-ամյա բնակիչը աճեցնում էր կանեփ, պահում էր թմրամիջոց ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համյանքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Մուղնու 45-ամյա բնակիչը տնամերձ հողամասում և ջերմոցում աճեցնում է կանեփ, նաև պահում է թմրանյութ։Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ 45-ամյա տղամ
արդը ձերբակալվել և ներկայացվել է բաժին։Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուզարկությամբ տղամարդու հողամասում և ջերմոցում հայտնաբերվել են կանեփի 39 բույս և շուրջ 24 գրամ կանեփանման չորացված զանգված։Նախաքննությամբ հանգամանքները պարզ
վում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: