🎥 Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակն  աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից

Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով: Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները: QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից, ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է տեխնիկական և գործառնական բնույթի այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակ

արգի հուսալի և սահուն աշխատանքը: Հաշվի առնելով տեխնոլոգիական և բնապահպանական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակն աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով. տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերի, բացի ՎՏԲ-ի),  բջջային հավելված: Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,  «Telcell» սպասարկման կետերից, Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների տեղեկատվական կետերից:  Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում,  «Telcell» տերմինալներով կամ «Telcell» սպասարկման կետերում:  Սա հերթական քայլն է հարմարավետ, բնապահպանապես պատասխանատու և ժամանակակից քաղաքային տրանսպորտ ունենալու ճանապարհին:



ԼՐԱՀՈՍ