Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը մահացել է

Հունվարի 17-ին, ժամը 18.55-ի սահմաններում, մայրաքաղաքի Մուշեղ Գալշոյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 -ամյա Նունե Դ.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
՝ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: