29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են մարտական ատրճանակ և փամփուշտներ

Հունվարի 19-ին Երևանի պարեկները ծառայություն իրականացնելիս Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի՝ իր կողմից շահագործվող «Օպել» մակնի
շի ավտոմեքենայով հանդերձ:Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով և փաթեթով յոթ փամփուշտ:
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին։ ՝ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: