Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ

Երևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ։ Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այս գործընկերությունը

կնպաստի երկու մայրաքաղաքների միջև փորձի փոխանակմանն ու համատեղ նոր ծրագրերի իրագործմանը։



ԼՐԱՀՈՍ