Հասմիկ Հակոբյանը հանդիպել է ուսանողների հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մայիսի 20-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ, որոնք «Խորհուրդ X» երիտասարդական  նախաձեռնության անդամներ են: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի անվտանգային խնդիրներին, հարեւան երկրների հետ հարաբերություններին,  մեր երկրի արտաքին եւ ն

երքին քաղաքականությանը, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին: Անդրադառնալով «Իրական Հայաստան» հասկացությանը՝ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ այն նշանակում է ապրել խաղաղ՝ մեր 29,743 քառ. կմ սուվերեն տարածքում: Պատգամավորը կարեւորել է նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ հավելել, որ այն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:



ԼՐԱՀՈՍ