Հայտնի է դարձել, թե ինչ է ասել Գավին Ռեալի նախագահին Էլ Կլասիկոյից հետո .armsport.am

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մի քանի խոսք է փոխանակել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտին Պերեսի հետ։ Դա տեղի է ունեցել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչից անմիջապես հետո, որում կատալոնական ակումբը 5։
2 հաշվով առավելության է հասել «սերուցքայինների» նկատմամբ։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, երբ Գավին նախորդ մրցաշրջանում ծնկի լուրջ վնասվածք էր ստացել, Պերեսը նրան նամակ է ուղարկել՝ շուտափույթ ապաքինում մաղթելով:
Երեկ՝ հունվարի 12-ին հանդիպման ավարտից հետո, Գավին մոտեցել է Մադրիդի «Ռեալի» նախագահին և շնորհակալություն հայտնել դրական մաղթանքների համար։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։