Հայտնի է՝ պայմանագրի ինչ պայմաններ է պահանջում Ուոքերը Միլանից .armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի եզրային պաշտպան Կայլ Ուոքերը, որն ավելի վաղ ցանկություն էր հայտնել հեռանալ անգլիական թիմից, տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով + բոնուսներով պայմանագիր է խնդրել «Միլանից»՝ մինչև 2027 թվականը: Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ աջ պաշտպանը նաև շատ շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի մի ակումբից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» նախագահի խորհրդական Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է Ուոքերի հետ՝ քննարկելու պայմանագրի պայմանները։

Ընթացիկ մրցաշրջանում Ուոքերն ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, սակայն չի կարողացել գոլ խփել։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ