FAF համակրանք՝ Լուկաս Սելարայան. Առաջին հայկական ճակատն ամփոփեց 2024 թվականը .armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամները ՖԱՖ-ի տանն ամփոփել են 2024 թվականը. FAF համակրանք մրցանակին արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Բելգրանոյի» հարձակվող Լուկաս Սելարայանը: Տարվա ամփոփիչ միջոցառմանը մասնակցել են հայկական ֆուտբոլի մի շարք ներկայացուցիչներ՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, երևանյան թիմի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Դավիդ Դավիդյանը, «Նոայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, «Ուրարտուի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Մարգարյանը, «Վեստ Արմենիայի» խաղացող Արթուր Քարտաշյանը, ներկայացուցիչներ «Արարատ», «Շիրակ», «Ուրարտու» ֆուտբոլային ակումբներից, և այլք: ՖԱՖ շարժման համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանի խոսքով՝ FAF-համակրանք մրցանակը շնորհվում է հոբելյանական 15-րդ անգամ: «Առաջին անգամ մրցանակին արժանացել է Հենրիխ Մխիթարյանը , ապա այս մրցանակը ստացել են Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Մարկոս Պիզելին, Ռոբերտ Արզումանյանն ու մի շարք այլ խաղացողներ: Այս մրցանակը մենք շնորհում ենք ոչ թե լավագույնին, այլ այն խաղացողին, որն ամբողջ տարվա մեջ արժանացել է երկրպագուների համակրանքին՝ իր որևէ արարքով, թիմային խաղում ունեցած ներդրմամբ, երկրի ու զինանշանի հանդեպ ունեցած հարգանքով: Քվեարկությանը մասնակցել են ՖԱՖ-ի բոլոր անդամները, այդ թվում՝ արտերկրից:

FAF համակրանք՝ Լուկաս Սելարայան. Առաջին հայկական ճակատն ամփո...

Նախորդ տարում Հայաստանի հավաքականի երկրպագուները երջանկության շատ պահեր չեն ապրել, բայց Լուկասն անկասկած եղել է մեր թիմի լուսավոր կետերից մեկը»,- ասել է Սերգեյ Ջանջոյանը: Անդրադառնալով նախորդ տարվա իրադարձություններին՝ ՖԱՖ շարժման համահիմնադիրն անդրադարձել է նաև ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարակին ուղղված երկրպագուների ակցիաներին. «Մի սխալ պնդում կա, որ այս ամենը մենք սկսել ենք հավաքականի վատ ելույթների  պատճառով: Ո՛չ: Վատ ելույթները կապ չունեն: Այս ամենը սկսվել է մի պատճառով՝ այս ֆեդերացիայի հետ մենք սկսել ենք մի ճանապարհ, բայց տարիներ անց գտնվում ենք այլ ճանապարհի վրա և այլ հարթության մեջ: Ֆեդերացիայի նախագահի հրաժարականին հասնելը մեր գործողություններում մի փոքր կետ է:

FAF համակրանք՝ Լուկաս Սելարայան. Առաջին հայկական ճակատն ամփո...

Մեր նպատակը հայկական ֆուտբոլի առողջացումն է: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն