Ինչպե՞ս ստանալ արտոնություն 18 տարեկանից ցածր երեխաների համար .Iravaban.net

1. Transport.yerevan.am հարթակի միջոցով Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է գրանցվի Երևանի քաղաքապետարանի YID միասնական մուտքի համակարգում և անցնի նույնականացում: Նույնականացումը իրականացվում է YID համակարգում ինտեգրված «ԵՍԵՄ» ազգային նույնականացման հարթակի կամ կայքում առկա KYC գործիքակազմի միջոցով՝ հետևյալ քայլերով. Նույնականացումը հաջողությամբ անցնելու դեպքում երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը, մուտքագրելով երեխայի ՀԾՀ-ն, կարող է ինքնաշխատ եղանակով ստուգել իր և երեխայի կապը:
Կապի հաստատման դեպքում համակարգը ստուգում է երեխայի արտոնության իրավունքը: 2. Սպասարկման կենտրոնների միջոցով Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է ներկայանա սպասարկման կենտրոն և ներկայացնի. Երեխայի ներկայությունը պարտադիր չէ։ Օպերատորը համակարգի գործիքակազմով իրականացնելու է ծնողի նույնականացում՝ լուսանկարելով նրան տեսախցիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով նույնականացման և, որպես օրինական դիմումատու, փաստն արձանագրելու նպատակով:
Նույնականացումը հաջող անցնելու դեպքում օպերատորը մուտքագրում է երեխայի ՀԾՀ-ն, և համակարգն ինքնաշխատ ստուգում է ծնողի կամ օրինական ներկայացուցչի կապը երեխայի հետ: Մանրամասները սկզնաղբույր կայքում։