Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը

Ազգային ժողովը մարտի 26-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հնարավորության իրականացմամբ քաղաքացիական նախաձռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծ: Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի  1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը: «Նաեւ հասարակակական հարցումները վկայում են այն մասին, որ  ժողովուրդը հակված է, որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրոպական միությանը: Ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որն առաջին ընթերցմամբ քննարկվել է»,- ընդգծել է զեկուցողը: Արտակ Զեյնալյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում  ընդունվել է փոխադարձ ընդունելի տարբերակ: Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է Կառավարության առաջարկը եւ  վերաշարադրել նախաձեռնությունը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտա

կան հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն էլ ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախաձեռնության լրամշակված տարբերակի վերաբերյալ: ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը չի մասնակցելու նախաձեռնության քվեարկությանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու քննարկվող նախաձեռնությանը: Այնուհետեւ խորհրդարանը քվեարկություններով ընդունել է երեկ եւ այսօր քննարկված օրենսդրական նախաձեռնությունները՝ բացառությամբ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագծի:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ