«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնին մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թ. կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը: Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ: Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և երաժշտական հաստատություններից: Փառատոնը կիրականացվի 13 անվանակարգում՝ դաշնամուր, լարային, ժողովրդական, փողային նվագարաններ, երգեցողություն և այլն։ Այս տարի փառատոնում կընդգրկվի նոր՝ հեղինակային երգի անվանակարգը: Փառատոնը կիրական

ացվի 2 փուլով. առաջին փուլը կանցկացվի ապրիլին ՀՀ մարզերում, իսկ եզրափակիչ փուլը՝ հունիսին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ապրիլի 20-ը ներառյալ` artprogress.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +37494103686, +37494347100։ «Փոքրիկ քայլ» փառատոնի հիմնադիրը «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն է։
ԼՐԱՀՈՍ

22-03-25 13:18
Թրամփը չեղարկել է Հարիսի, Քլինթոնի և այլ պաշտոնյաների գաղտնիության թույլտվությունները

22-03-25 13:02
Դեռահասության խնդիրները պետք է լուծվեն արմատական փոփոխություններով, ոչ թե օրինակներով