Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Թատերական երկամսյակ» խորագրով ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ տարին անցկացնում է «Թատերական երկամսյակ» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն ներկայացումներով հանդես են գալիս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունները: Օրերս Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հանդես է եկել «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությամբ. ներկայացման ռեժիսոր՝ Հակոբ Ղազանչյանը, դերասաններ՝ Իշխան Ղարիբյան, Սամվել Դանիելյան, Հասմիկ Գևորգյան, Արթուր Պետրոսյան, Լարիսա Ղևոնդյան, Տիգրան Նահ

ապետյան: Ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվել է ջերմությամբ և բուռն ծափահարություններով: Տեղեկացնենք, որ «Թատերական երկամսյակի» շրջանակում մարտի 22-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնը Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Դեպի ներս» ներկայացմամբ (ռեժիսոր` Նաիրա Եդիգարյան): Ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող նաև մյուս թատրոնները, մասնավորապես՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային, Երևանի խամաճիկների և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոններն իրենց ներկայացումներով հանդես կգան Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում:
