Խորհրդարան է այցելել Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Արփինե Վարդանյանը մարտի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ: Տիգրան Պարսիլյանը կարեւորել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Դեսպան Կիրստի Նարինենը նույնպես կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, խաղաղություն հաստատելու հարցին: »Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ամբողջ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատվիե,- ասել է Տիգրան Պարսիլյանը: Արփինե Վարդանյանը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տե
ղահանված 120.000 մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների մասին: Տիգրան Պարսիլյանը հյուրերին տեղեկացրել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց առանցքում ֆիննական փորձն է: Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել: