Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտների հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 13-ին հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտների հետ: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Հայաստանի խորհրդարանն աշխարհի, ինչպես նաեւ Եվրոպայի ամենաերիտասարդ խորհրդարաններից մեկն է»,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հյուրերին խորհրդարանի կառուցվածքը, իր գլխավորած հանձնաժողովի գործունեությունը: Նա խոսել է մեր երկրի որդեգրած արտաքին քաղա

քականության, հարեւան երկրների հետ հարաբերությունների մասին: Անդրադառնալով Հայաստանի աշխարհագրական դիրքին ու  առանձնահատկություններին, մեր երկրին սահմանակից պետություններին՝ Սարգիս Խանդանյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի պատմությունը՝ անկախություն ձեռք բերելուց մինչեւ մեր օրերը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին: Հյուրերը շրջայց են կատարել խորհրդարանում, եղել Ա

Ժ նիստերի դահլիճում:



ԼՐԱՀՈՍ