Ձեր մարդկային ու մասնագիտական որակների շնորհիվ են նաև գրանցվում այն դրական արդյունքները, որոնք դրվում են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հիմքում. ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյան

Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ, գործընկերուհիներ, շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք բարեխղճորեն, բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական պարտքը: Ձեր մարդկային ու մասնագիտական որակների շնորհիվ են նաև գրանցվում այն դրական արդյունքները, որոնցով բնութագրվում է մեր ընդհանուր աշխատանքը, որոնք դրվում են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հիմքում։ Դուք հավասարապես կրում եք ծառայության բոլոր դժվարությունները՝ աշխատանքը զուգորդելով ընտանիքի հիմնասյուն ու պահապան, երեխաների դաստիարակության երաշխավոր լինելու արժանապատիվ առաքելության հետ: Խորին խոնարհումով շնորհավորում եմ նաև մեր զոհված ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք համակարգում իրե

նց լուրջ ներդրումն են ունեցել: Շնորհավորում եմ ոստիկանների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք հուսալի թիկունք են օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:Խաղաղություն ձեր ընտանիքներին:Երջանկություն ձեզ, սիրելի՛ կանայք: Արամ Հովհաննիսյան ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ,ոստիկանության գեներալ-մայոր



ԼՐԱՀՈՍ