4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է .Բիզնես 24

4.479.792 ՀՀ դրամ․ սա նոյեմբեր ամսվա ընթացքում «Մի դրամի ուժի» կուտակած գումարն է, որը փոխանցվել է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Շահառու 113 գյուղաբնակ ընտանիք, ըստ ծրագրի, աջակցություն կստանան տնամերձ հողամասերում տնկարաններ ստեղծելու համար, իսկ «Մի դրամի ուժի» ֆինանսավորմամբ այդ տնկարաններում աճեցված տնկիները գնվելու և օգտագործվելու են անտառապատման նպատակով։ Իդրամից և IDBankից տեղեկացնում են, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված ողջ գումարը փոխանցվելու է «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երեխաներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը վստահ է՝ այս համագործակցությունը լրացուցիչ ոգևորություն ու լիցքեր է հաղորդելու մարզաբնակ երիտասարդությանը՝ շարունակելու ապագա կերտել հենց իրենց հարազատ ծննդավայրում․ «Սա շատ կարևոր խնդիր է, որ մեր երիտասարդությունը իր լավագույն ապագան պատկերացնի հենց այնտեղ, որտեղ ինքը ծնվել, ապրում է։ Ժամանակակից հնարավորությունները վաղուց են ապացուցել՝ հաջողություններ, կրթություն, կարիերա և իհարկե կոմունիկացիաներ ստեղծելու համար այլևս պարտադիր չէ մայրաքաղաք տեղափոխվել։ Իսկ ՄԵՄ-ի նման հիմնադրամների շնորհիվ մարզաբնակ մեր երեխաները, երիտասարդները ձեռք են բերում այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու փորձառություն», – նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

Ըստ ՄԵՄ ՀԿ Նախագահ Արամայիս Մարգարյանի՝ նման  համագործակցությունները շատ կարևոր են, քանզի գործ ունենք նույն թիրախային լսարանի՝ երեխաների ու նույն առարկայական տիրույթի՝ ավագ ու կրտսեր սերնդի կրթության ու համագործակցային մշակույթի հետ․ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ունենալու ենք ավելի մոտիվացված, համագործակցող թվային ու ֆինանսապես գրագետ հարյուրավոր կրտսեր ու ավագ սերնդի ներկայացուցիչներ», – ընդգծեց Արամայիս Մարգարյանը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ