Աննա Գրիգորյանը հանդիպել է ուսանողների հետ

Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, տարածաշրջանում կատարվող իրադարձությունների մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը զրուցել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի եւ Եվրոպական համալսարանի` խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ փետրվարի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Աննա Գրիգորյանը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են հարեւան երկրների, ինչպես նաեւ  Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն