Վրաստանի Ազգային բանկը պարզեցրել է հիփոթեքի կանոնները .banks.am

Վրաստանի Ազգային բանկը պարզեցրել է հիփոթեքային վարկավորման կանոնները՝ անշարժ գույքի շուկան խթանելու նպատակով։BM.ge-ն հաղորդում է, որ այսուհետ Վրաստանի քաղաքացիների համար նախնական նվազագույն վճարը կարող է կ
ազմել 10%, այլ ոչ թե 15%, ինչպես նախկինում էր։Վրաստանի քաղաքացիություն չունեցողների համար հիփոթեքային վարկի նվազագույն վճարը 30-ից իջեցվել է 20%-ի` արտերկրում կամ Վրաստանում կայուն եկամուտը հաստատելու պայմանով:Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 202
5 թվականի հունվարի դրությամբ լարիով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը միջինում կազմում է 11,79%։