63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի խթանել ավագ սերնդի տնտեսական ակտիվությունը և ստեղծել պայմաններ նրանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար։ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծի մշակումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2026 թվականի հունվարի 9-ի նիստի ընթացքում տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ, որով առաջարկվել է մշակել ավագ սերնդի զբաղվածության և տնտեսական ակտիվության խթանման գործնական մեխանիզմներ։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բնակչության ծերացման միտումների խորացման պայմաններում առկա է ավագ տարիքի քաղաքացիների չիրացված տնտեսական ներուժ։ Միաժամանակ, նրանց տնտեսական ակտիվությունը սահմանափակվում է մի շարք գործոններով՝ աշխատաշուկայի փոփոխվող պահանջներ, թվային հմտությունների պակաս, ֆինանսական ռեսուրսների սահմանափակ հասանելիություն և մրցունակության ապահովման դժվարություններ։ Նախագիծը նպատակաուղղված է այս խնդիրների լուծմանը՝ առաջարկելով պետական աջակցության նոր գործիքակազմ, որը կխթանի ավագ տարիքի անձանց ներգրավվածությունը տնտեսական գործունեության մեջ։ Ներկայացված կարգավորումներով առաջարկվում է՝ Ծրագրով նախատեսվում է նաև առաջնահերթություն տալ սահմանամերձ, լեռնային և գյուղական համայնքների բնակիչներին՝ ապահովելով ծրագրի հասցեականությունը։ Ինչի՞ հետ են պայմանավորված նոր փոփոխությունները Փոփոխությունները պայմանավորված են ինչպես ժողովրդագրական զարգացումներով և բնակչության ծերացման միտումներով, այնպես էլ ավագ սերնդի մասնագիտական փորձի և հմտությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ։ Բացի այդ, ներկայումս բացակայում են այս տարիքային խմբին ուղղված պետական ձեռնարկատիրական աջակցության հատուկ ծրագրեր, ինչը սահմանափակում է նրանց տնտեսական ներգրավվածությունը։ Ի՞նչ է ապահովում առաջարկվող մոտեցումը Առաջարկվող ծրագիրը միտված է ապահովելու ավագ տարիքի քաղաքացիների տնտեսական ակտիվության բարձրացում, նրանց ինքնազբաղվածության և փոքր բիզնես նախաձեռնությունների խթանում։ Աջակցության տրամադրման մրցութային մեխանիզմը և փուլային իրականացումը կնպաստեն ռեսուրսների առավել արդյունավետ բաշխմանը, իսկ տարածքային առաջնահերթությունները՝ առավել խոցելի համայնքների զարգացմանը։ Միաժամանակ, ծրագիրը նպաստում է ակտիվ ծերացման քաղաքականության իրականացմանը՝ ավագ սերնդին դիտարկելով որպես տնտեսական արժեք ստեղծող սուբյեկտներ։ Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունք
ը Ծրագրի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ակտիվությունը, խթանել փոքր ձեռնարկատիրությունը և ինքնազբաղվածությունը։ Ակնկալվում է նաև համայնքային մակարդակում տնտեսական ակտիվության աճ, տեղական արտադրության և ծառայությունների ընդլայնում, ինչպես նաև ընտանեկան և միկրոձեռնարկատիրության զարգացում։ Ծրագիրը կունենա նաև սոցիալական ազդեցություն՝ նպաստելով սոցիալապես խոցելի խմբերի տնտեսական ներառմանը, նրանց ինքնուրույնության բարձրացմանը և սոցիալական կախվածության նվազեցմանը։ Միաժամանակ ակնկալվում է գենդերային դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ ավագ տարիքի բնակչության կազմում կանայք թվային առումով գերակշռում են։ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրից՝ ուղղված տնտեսական զարգացման և ներառական աճի ապահովմանը։ Այն համահունչ է նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» տեսլականին՝ մարդու ներուժի արդյունավետ օգտագործման և ակտիվ ծերացման քաղաքականության իրականացման մասով։ Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ e-draft.am հարթակում՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։ Նախատեսվող փոփոխությունները Հաստատել՝ Սահմանել, որ՝ աջակցությունը տրամադրվում է մրցութային կարգով՝ գնահատված գործարար գաղափարների հիման վրա, մեկ շահառուի համար աջակցության առավելագույն չափը կազմում է մինչև 2,000,000 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացումն իրականացվում է փուլային՝ տարածքային առաջնահերթություններով, ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների շրջանակում՝ տվյալ տարվա համար սահմանված հատկացումների սահմաններում։