ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ։ Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը: Պաշտպանության
նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին ներկայացրել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ համագործակցությունն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը, մասնավորապես, կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը և ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։