Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում: «Իմ խորը մտահոգությունն եմ փոխանցում Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ռառմաքաղաքական ղեկավարության պատանդառության առնչությամբ: Նրանք 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի զոհերն են` ագրեսիա, որի հետեւանքով 120,000 էթնիկ հայեր բռնի տեղահանության ենթարկվեցին: Մեր բոլորի անհետաձգելի ուշադրությունը եւ վերաբերմունքը պետք է ուղղել 2025 թվականի հունվարին Բաքվում մեկնարկած դատավարությունների վրա, որոնք լրջագույն հարցականի տակ են դնում արդար դատավարություն իրականացնելու Բաքվի կամքը: Հակառակ այն իրողության, որ Ադրբեջանն անդամակցում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային ու Քաղաքական եւ Քաղաքացիական իրավունքների միջազգային խարտիային, ընթացող դատավարությունները մի շարք լրջագույն խախտումներ են արձանագրում: 1. Անառարկելի փաստեր են ի հայտ եկել, որ կալանավորվածները կտտանքների են ենթարկվում: Նրանց դատում են որպես ահաբեկիչներ` սոսկ հայ լինելու հանգամանքով: 2. Հակառակ բաց դատավարության մասին Բաքվի հայտարարության` միջազգային որեւէ կազմակերպության, այդ թվում` լրատվամիջոցների մուտքն արգելված է: 3. Հայտնի հումանիստ Ռուբեն Վարդանյանին, ով երբեք զինվորական կենսա

գրություն չի ունեցել, դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացվող մեղադրանքը մոտենում է 200 տարվա դատապարտման: Նրան՝ մեղադրանքին ծանոթանալու խիստ սահմանափակ հնարավորություն է տրվել: Ելնելով այս իրողություններից՝ ես պաշտոնապես առաջարկում եմ, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն իրականացնի՝ դիտարկելու այս դատավարությունները: Այն կծառայի հետեւյալ նպատակներին՝ ԵԱՀԿ ԽՎ միջամտությունը հստակ ազդանշան կլինի, որ միջազգային հանրությունը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշվետու լինի իր գործողությունների համար»,- ասել է պատգամավորը:  



ԼՐԱՀՈՍ