🎥 Եզրային մրցավարն արտասվել է ՉԼ-ի խաղից հետո․ ինչ է պատահել .armsport.am ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խաղում, որտեղ «Լայպցիգը» ընդունել էր «Ասթոն Վիլային», երկրպագուներն ականատես եղան հուզիչ տեսարանի։ Եզրային մրցավար Ալեսանդրո Ջալատինին հանդիպման ավարտից հետո արտասվել է, և նրան մխիթարելու է մոտեցել գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն, հայտնում է Bild-ը։ Պարզվել է, որ սա մրցավարի կարիերայի վերջին հանդիպումն է եղել։
Նա հեռանում է ֆուտբոլից։ 49-ամյա Ալեսանդրո Ջալատինին ՖԻՖԱ-ի մրցավար էր 2013 թվականից։ Նա մասնակցել է նաև խոշոր մրցաշարերի, ինչպիսիք են Եվրո-2020-ը և 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։
«Հարցրի նրան, թե ինչ է կատարվում, իսկ նա պատասխանեց, որ այսօր անցկացրել է իր վերջին խաղը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։