🎥 Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։

