ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը .banks.am
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» հայ ավանդական մշակույթի ուսումնասիրման եւ հետազոտման գիտական կենտրոնի հսկայածավալ արխիվը՝ պահ տալով սերունդներին։ Այն ստեղծվել է շուրջ 30 տարվա բանահավաքչության արդյունքում։ արդեն թվայնացվել է»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ «Կարին» գիտական կենտրոնը դեռ տարիներ առաջ էր ձեռնամուխ եղել տարիների ընթացքում հավաքագրած, բանահավաքչության շնորհիվ գրառված, տարբեր ձեւաչափերով հավաքագրված պարերի թվայնացմանը, որպեսզի Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ ժամանակի արհավիրքը նրանց անդառնալիորեն չոչնչացնի։ Սակայն աշխատանքները կանգ էին առել տարիներ առաջ՝ համավարակի եւ պատերազմի ժամանակաշրջանում։ Այսօր արդեն, արժեքավոր հավաքածուի թվայնացման գործը վերսկսվել է ԱրարատԲանկի աջակցությամբ։ Թվայնացման ենթակա ընդհանուր արխիվի միայն 400 նմուշ պար Գինոսյանը հավաքագրել էր ԱՄՆ-ի հայկական գաղթօջախներից։ «Առաջին փուլով փորձել ենք հնարավոր բոլոր նյութերը արխիվացնել, տեսակավորել, որպեսզի հասկանանք՝ ինչ ունենք, ինչ տեսակի նյութ ունենք։ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ ձեռք ենք բերել սարքեր, որոնք կօգնեն այդ նյութերը թվայնացնել, քանի որ մինչ այժմ դրանք պահպանվել են հին
տեսաերիզների վրա, որոնք ենթակա են ժամանակի ազդեցությանը»,- կարեւորելով բանկի աջակցությունը՝ ասել է Ազգային երգ ու պարի ակադեմիայի կրթամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անի Գինոսյանը։ «ԱրարատԲանկի կողմից մշակութային ժառանգության պահպանումը սոցիալական պատասխանատվության կարեւոր ուղղություններից մեկն է եւ սա առաջին ծրագիրը չէ, որտեղ բանկը ներդրում է կատարում ազգային ինքնության պահպանման եւ ապագա սերունդներին փոխանցման կարեւոր առաքելության գործում։ Վերջին վառ օրինակներից մեկը Մատենադարանի հետ համագործակցությունն է՝ ձեռագրերի վերականգնման, թվայնացման եւ պահպանման շրջանակում։ ԱրարատԲանկը գործընկերների հետ համատեղ շարունակում է ժողովրդից վերցրած մշակույթը պահպանելու, թվայնացնելու եւ, ի վերջո, փակ շրջանով ժողովրդին վերադարձնելու կարեւոր առաքելությունը»,- ա
սվում է բանկի հաղորդագրությունում: