«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տոնական ներկայացում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն Ամանորի տոներին՝ դեկտեմբերի 19-ից հունվարի 4-ը, փոքրիկ այցելուներին և նրանց ծնողներին հրավիրում է «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։ Ներկայացումը ստեղծվել է Վարպետի մանկական ստեղծագործությունների հիման վրա և միավորում է գիտությունը, կրթությունը, սերը, իմաստությունն ու ճշմարտությունը։ Միջոցառումն իրականացվում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։ Ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխի Իսահակյանի հեքիաթային աշխարհ՝ ստեղծելով տոնական, ջերմ և կախարդական մթնոլորտ։ Փոքրիկներն ու մեծերը միասին կպարզեն՝ որն է «Ամենապիտանի բանը», կփորձեն հասնել «Արևի մոտ

» և կհանդիպեն «Նուկիմ քաղաքի խելոքներին»։ Ինտերակտիվ ձևաչափը երեխաներին հնարավորություն կտա դառնալու ներկայացման անմիջական մասնակից։ Ներկայացումների ժամանակացույցը Տարիքային խումբը՝ սկսած 3 տարեկանից. ներկայացման սցենարիստ և ռեժիսոր՝ Քրիստինե Ասրյան, դերասանուհի, վարող՝ Ալլա Սահակյան, բեմանկարիչ՝ Սուսաննա Հախվերդյան, տիկնիկագործ՝ Նանե Զորաբյան, երաժշտությունը՝ Էլլադա Սայադյանի: Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (+37498)587-380 հեռախոսահամարով Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (հասցե՝ ք. Երևան, Զարոբյան 20)։



ԼՐԱՀՈՍ