Աբու Դաբին թվային ակտիվների վրա կենտրոնացած ֆինտեխ կենտրոն է գործարկել .banks.am
Աբու Դաբիի Էմիրությունը գործարկել է ֆինանսական տեխնոլոգիաների, ապահովագրության, թվային եւ այլընտրանքային ակտիվների կլաստեր։Հաղորդվում է, որ կլաստերը 8000 նոր որակավորված աշխատատեղ կապահովի եւ 17 միլիարդ դիրհամի ներդրումներ կներգրավի։Կլաստերի նպատակն է ամրապնդել էմիրության ֆինտեխ լանդշաֆտը: Դրա գործարկումը դիտարկվում է որպես «ռազմավարական քայլ դեպի ինտեգրված գլոբալ ֆինանսական էկոհամակարգի ստեղծումը՝ որը օգտագործում է կապիտալը, նորարարությունները, առաջադեմ տեխնոլոգիաները եւ ԱԲ-ի վրա հիմնված լուծումները»։«Միավորելով ներդրողներին, կարգա
վորող մարմիններին, գլոբալ հաստատությունները եւ տեխնոլոգիական նորարարներին ինտեգրված կլաստերում՝ Աբու Դաբին գրավիչ վայր է դառնում թվային ակտիվներ, ԱԲ-ի վրա հիմնված ապահովագրություն եւ բեկումնային ֆինտեխ հարթակներ ստեղծողների համար», - ասել է Աբու Դաբիի Ներդրումային վարչության գործադիր տնօրեն Բադր Ալ Օլաման։Ս.թ. հուլիսին ԱՄԷ-ն առաջ անցավ Մեծ Բրիտանիայից՝ դառնալով աշխարհի երկրորդ խոշորագույն ֆինտեխ շուկան՝ 2025 թվականի առաջին կեսին ներգրավելով $2.2 միլիարդի ներդրումներ։ Դա մեծապես հնարավոր դարձավ Binance կրիպտոարժույթային բորսայի կողմից 2025 թվականի մարտին ներգրավված $2 միլիարդի շնորհիվ։ Այս շաբաթ Binance-ը դարձավ առաջին կրիպտոարժույթային բորսան, որը գլոբալ լիցենզիա ստացավ Abu Dhabi Global Market-ից։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`