Փաշինյան. Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կփոխի տնտեսության իրավիճակը .banks.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել են հունվարի 1-ից ներդրվող Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մանրամասները: Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը նշվել է, որ կլինեն շահառուների խմբեր, որոնց փաթեթների արժեքն ամբողջությամբ կվճարվի պետական բյուջեից եւ կլինեն շահառուների խմբեր, որոնք մասամբ կամ ամբողջությամբ կվճարեն իրենց փաթեթների համար: 2026 թվականի հունվարի 1-ից պետական բյուջեից կվճարվի մինչեւ 18 տարեկան եւ 65 եւ ավելի տարիքի, հաշմանդամություն ունեցող եւ սոցիալական որոշակի շերտերի շահառուների համար: Նախագծով տարեկան փաթեթի արժեքը կկազմի 129 600 դրամ: Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաեւ այն շահառուներին, որոնք ստանում են 200 000 դրամ եւ ավելի աշխատավարձ, ընդգծվել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից նրանք կվճարեն փաթեթի տարեկան գումարը, իսկ 2026 թվականի ընթացքում տարբեր վերաբաշխումների արդյունքում իրենք այս ծախսը չեն կատարի:  Նշվել է, որ հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով կլինեն սկրինինգային ծրագրեր՝ պարտադիր եւ ամենամյա:Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ընտրվել 200 000 դրամ աշխատավարձի շեմը. «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, ո

ր 200 000 դրամից ներքեւ աշխատավարձով սեգմենտում աշխատավարձի ստվերն ամենաշատն է: Սրանով լրացուցիչ խթան ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիները նաեւ իրենց գործատուներից պահանջեն՝ իրենց աշխատավարձերը ճշգրիտ ֆիքսվի, որպեսզի իրենք մտնեն համակարգի մեջ: Լրացուցիչ խթան պետք է տանք, որպեսզի աշխատավարձի ստվերային հատվածը կրճատվի եւ մարդիկ գան եւ այդ 200 000 շեմից ավելի շեմում սկսեն աշխատել, որպեսզի համակարգից օգտվեն»։ Փաշինյանը նշել է, որ այս համակարգը փոխելու է Հայաստանում առողջապահության իրավիճակը.«Իհարկե, տնտեսության իրավիճակը, որովհետեւ ես հավատում եմ, որ սա կարեւոր բարեփոխում է, այդ թվում՝ տնտեսական զարգացում ապահովելու համար, մարդկանց աշխատանքային պոտենցիալը, ստեղծագործ պոտենցիալը լիարժեք դարձնելու համար»։ 



ԼՐԱՀՈՍ