Խորհրդարանում հյուրընկալվել է Շվեդիայի Ռիկսդագի աշխատանքային խումբը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում մեր երկիր ժամանած Շվեդիայի Ռիկսդագի աշխատանքային խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը եւ Գեղամ Նազարյանը: Վլադիմիր Վարդանյանը գործընկերներին ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտներն ու ուղղությունները, անդրադարձել օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ու ընդունման գործընթաց

ին: Քննարկվել են օրենսդրական դաշտում եւ իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Շվեդիայի խորհրդարանների աշխատանքի առանձնահատկությունների ու նմանությունների մասին:



ԼՐԱՀՈՍ