26-ամյա ռուս կիսապաշտպանը՝ Ուրարտուի դիտակետում .armsport.am

Հայտնի ռուս ֆուտբոլային գործիչ, գործակալ Վլադիմիր Կուզմիչյովը, ով ներկայացնում է Մինսկի «Դինամոյի» կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովի շահերը, հայտնել է, որ իր հաճախորդն ունի առաջարկ Հայաստանից, սակայն ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ Ռուսաստանի առաջնություն։ 26-ամյա կիսապաշտպանն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։
«Դանիիլ Կուլիկովի ապագայի վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Նա ունի առաջարկ Հայաստանից՝ «Ուրարտու» ակումբից, որը մարզում է Դմիտրի Գունկոն։ Իսկ ՌՊԼ-ից դեռևս առաջարկ չկա։
Սկզբնական ցանկությունը վերադարձն էր Ռուսաստանի առաջնություն՝ այդ առումով ոչինչ չի փոխվել։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։