🎥 Անվտանգ մետրոպոլիտեն. շարունակվում է ժամկետանց ռելսերի փոխարինումը

Մետրոյի անխափան և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով Երևանի մետրոպոլիտենում շարունակվում է դեռևս 1970-ական թվականներից շահագործվող, արդեն ժամկետանց ռելսերի փոխարինումը: Շուրջ 50 տարի անց իրագործվող ծրագիրը ծավալներով աննախադեպ է: Նշենք, որ ռելսերի նոր խմբաքանակը բերվել էր 2024 թվականին: Վերջին 8 ամսվա ընթացքում փ
ոխարինվել է շուրջ 170 տոննա ռելս: