Օվերչուկ. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ միջեւ .banks.am
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել եւ պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ»: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։՝ ասել է Ալեքսեյ Օվերչուկը:Նրա խոսքով՝ իրենք տեսնում են, որ Հայաստանը «շարունակում է ակտիվ աշխատել ԵԱՏՄ-ում եւ իր դրական ներդրումն ունենալ եվրասիական ինտեգրման գործում»:«Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթ
ացներին: Հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա, համապատասխանաբար, անհրաժեշտ կլինի վերանայել երկրի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը: Ցավոք, դա կարտացոլվի Հայաստանում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչը, իհարկե, մենք այնքան էլ չէինք ցանկանա»,- եզրափակել է Ռուսաստանի փոխվարչապետը: