Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզում հետևել է դպրոցականների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանում հետևել է դպրոցահասակ երեխաների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին։ Արագած համայնքի լողավազանն առաջիններից էր, որը հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթում, որի շնորհիվ այստեղ մեկնարկել են լողի անվճար պարապմունքներ։ Այս պահին ծրագրին մասնակցում է 22 երեխա։ Լողավազանի տնօրենի խոսքով՝ ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, և տրամադրված բոլոր տեղերն արդեն զբաղեցված են։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթական երեք անգամ՝ 9 ամիս տևողությամբ։ Ծրագրին մասնակցելու համար լողավազանները պետք է համապատասխանեն տեխնիկական և սանիտարահ

իգիենիկ չափանիշներին, իսկ մարզիչներն ունենան մասնագիտական կրթություն և փորձ։
