Կրթաթոշակ՝ Ինդոնեզիայի բուհերում սովորելու նպատակով

Ինդոնեզիայի բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիայի նախարարությունը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով կրթաթոշակների տրամադրման մասին՝ «Kemitraan Negara Berkembang» (KNB) ծրագրի շրջանակում։ Ինդոնեզիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում միջազգային ուսանողներին՝ այդ երկրի 34 համալսարաններից մեկում ուսանելու նպատակով: «KNB» կրթաթոշակն աջակցություն է զարգացող երկրների հեռանկարային ուսանողներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով սովորելու Ինդոնեզիայի առաջատար համալսարաններում: Կրթաթոշակը ներառում է ուսման վարձի փոխհատուցում, ամսական նպաստ, առողջապահական ապահովագրություն և տեղափոխման ծախսեր: Ծրագրի առավելագույն տևողությունը բակալավրիատի համար 4 տ

արի է, մագիստրատուրայի համար՝ 2 տարի, ասպիրանտուրայի համար՝ 4 տարի: Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն՝ կից նյութերից:



ԼՐԱՀՈՍ