🎥 Garant Logistics-ն իրականացրել է Չինաստան-Հայաստան ցամաքային նոր երթուղով առաջին բեռնափոխադրումը .banks.am

Garant Logistics ընկերությունն ապահովում է ամբողջական լոգիստիկ աութսորսինգ ծառայություններ եվրոպական, ասիական, ԱՊՀ, ԵԱՏՄ երկրներում, մատակարարման շղթայի կառավարման (Supply Chain Management) շնորհիվ ծառայությունները հասանելի դարձնում մեկ պատուհան սկզբունքով։Ընկերությունը Չինաստան-Հայաստան եւ Հայաստան-Չինաստան ուղղությամբ իրականացնում է 3 տեսակի բեռնափոխադրում՝ ծովային, օդային, ցամաքային։Ծովային տրանսպորտը լավագույն տարբերակն է խոշոր եւ ծավալուն բեռների առավել երկար տարածություններում տեղափոխման համար: Garant Logistics-ը համագործակցում է առաջատար ծովային գծերի հետ՝ ապահովելով Չինաստանի եւ Ասիական այլ պետությունների ցանկացած քաղաքներից եւ նավահանգիստներից բեռների հուսալի, ապահով ու ժամանակին առաքում Հայաստան, նաեւ հակառակ ուղղությամբ՝ դեպի Ասիական երկրներ։ Ծովային փոխադրումներ իրականացնելիս Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում նաեւ նոր զարգացող նավահանգիստներին. 2024 թվականին Garant Logistics-ը ծավալուն աշխատանք մեկնարկեց՝ Իրանի Չաբահար նավահանգստի օգտագործման հեռանկարների գնահատման համար։«Այս նավահանգիստը, լինելով Իրանի միակ ոչ սանկցիոն օվկիանոսային նավահանգիստը, մեծ ներուժ ունի եւ կարող է դառնալ Հայաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացման կարեւոր հանգույց»,-նշում է Garant International Group ընկերությունների խմբի հիմնադիր Արամ Նիկողոսյանը եւ հավելում. «Համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումից հետո Չաբահար նավահանգիստը մեծ հետաքրքրություն կներկայացնի հայկական բիզնեսի եւ լոգիստիկ ընկերությունների համար՝ դառնալով կարեւոր հարթակ արտաքին աշխարհի հետ առեւտրային կապերի խորացման համար: 2024 թվականին դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն Հայաստանի պատվիրակության այցի շրջանակում մեր ընկերությունը Չաբահար ազատ տնտեսական գոտում կնքեց հուշագիր, որն արդեն համագործակցության ավելի մեծ հորիզոններ կբացի դեպի Ասիական երկրներ առեւտրաշրջանառության զարգացման ճանապարհին»։Garant Logistics-ն օդային փոխադրումներն առաջարկում է առավել արագ առաքումներ իրականացնելու դեպքում։ Համագործակցելով առաջատար ավիաընկերությունների հետ՝ ընկերությունն ապահովում է էքսպրես առաքում, ինչպես նաեւ արժեքավոր եւ արագ փչացող ապրանքների փոխադրում: Ընկերության մասնագետները մշակում են օպտիմալ երթուղիներ եւ ապահովում օպերատիվ մաքսային ձեւակերպում, ինչը նվազեցնում է առաքման ժամկետները եւ պահպանում ապրանքների որակը։ Ցամաքային փոխադրումների ուղղությամբ Garant Logistics-ն էական ձեռքբերում ունի. 2024 թվականին մասշտաբային աշխատանքի շնորհիվ այսօր հաճախորդներին կարողանում է ապահովել արագ բեռնափոխադրումներ՝ Չինաստանի ցանկացած քաղաքից դեպի Հայաստան՝ հիմնականում օգտագործելով Չինաստանի ցամաքային ելքերից Խորգոս եւ Կաշգար անցակետերը.«Վերջինս մեզ համար իրապես մարտահրավեր էր, քանի որ նախկինում այդ երթուղով բեռնափոխադրումներ իրականացնելու փորձ չկար։ Հաշվի առնելով այս անցակետի կարեւորությունն ու առավելությունը եւ հատկապես Խորգոս ցամաքային անցակետի գերծանրաբեռնվածությունը, մեր թիմը կազմեց խնդիրների արձանագրում եւ մշակեց դրանց լուծման ճանապարհային քարտեզ։ Հիմա կարող եմ արձանագրել, որ այս պահին մենք իրականացրեցինք նախադեպը չունեցող, ամենաարագ բեռնափոխադրման ժամկետներով առաջին առաքումը Չինաստանի Շանհայ քաղաքից դեպի Երեւան քաղաք։ Սկսած Չինաստանի ցանկացած վայր բեռնատարի տրամադրումից, էքսպորտի եւ առաքման տրանզիտային անցակետերում ձեւակերպումից մինչեւ պատվիրատուի կողմից նշված վերջնական առաքման հասցե գործընթացը կոորդինացվում է մեր թիմի կողմից, որի անդամները գտնվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ Չինաստանում ու տրանզիտ այլ երկրներում։ Առաքման ժամկետների վրա կան բազմաթիվ ազդող հանգամանքներ եւ բաղադրիչներ, եւ կախված դրանցից՝ բեռը Շանհայից Հայաստան կարող է հասնել 20-30 օրում»։Չինաստանից Հայաստան ցամաքային երթուղիները՝ Միջին Ասիայի եւ Իրանի միջոցով, թույլ են տալիս առաքել ապրանքները ամենակարճ ժամանակում։ Ավանդական ծովային փոխադրումների համեմատ՝ այս մեթոդը կրճատում է առաքման ժամանակը 30-40%-ով։ Ցամաքային երթուղիներն ավելի մեծ անկախություն եւ ճկունություն

են ապահովում ծովային նավահանգիստներում հաճախակի ուշացումներից, ավիափոխադրումների խափանումներից եւ այլ արտաքին գործոններից։ Նմանատիպ փոխադրումները թույլ են տալիս օպտիմալացնել լոգիստիկ ծախսերը, ինչը հատկապես կարեւոր է Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի համար։ Ցամաքային երթուղիների զարգացումը խթանում է արտահանումը եւ ներմուծումը, ստեղծում աշխատատեղեր եւ ներգրավում ներդրումներ։ Նշենք նաեւ, որ Garant Logistics ընկերությունը ակտիվորեն մասնակցում է «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի զարգացման հետ կապված նախաձեռնություններին, ինչը ուժեղացնում է Հայաստանի տարանցիկ ներուժը։Կարեւոր է նշել, որ Հայաստանն ունի մեծ ներուժ եւ պատշաճ կազմակերպման դեպքում կարող է դառնալ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ապրանքների փոխադրման կարեւոր լոգիստիկ հանգույց:***Garant International Group ընկերությունների խմբի մաս են կազմում Garant Լogistics եւ Tower International Consultants, Garant Sepdition ընկերությունները։ Garant Լogistics ընկերությունը շուրջ մեկ տասնամյակ է՝ գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 100 երկրում, մատուցում չորրորդ կարգի լոգիստիկայի (4PL) աութսորսինգ ծառայություններ՝ լոգիստիկ ռազմավարության մշակումից, ծախսերի օպտիմալացումից մինչեւ բիզնես գործընթացների ամբողջական շղթայի ապահովում, ավտոմոբիլային, ծովային, երկաթուղային, օդային, մուլտիմոդալ բեռնափոխադրումներ, պահեստային լոգիստիկա, մաքսային բրոքերական ծառայություններ, որոնք հասանելի են Հայաստանում, Վրաստանում, Եվրոպայում, ԵԱՏՄ, Ասիական եւ այլ երկրներում։«Որպես լոգիստիկայի աութսորսինգային ընկերություն, Garant Logistics-ը բիզնեսի համար իր ամբողջ լոգիստիկ շղթայի կազմակերպիչն է, ներգրավված է ոչ միայն բիզնեսի տրանսպորտային լոգիստիկ ծառայությունների իրականցման գործում, այլեւ պատասխանատու է մատակարարման շղթայի նախագծման եւ պլանավորման, ինչպես նաեւ ընկերությունում լոգիստիկ բնույթի բիզնես գործընթացների կառավարման համար։Garant Լogistics-ն իր ծառայությունների ամբողջական փաթեթով հասանելի է նաեւ Հայաստանից դուրս. Վրաստանում արդեն գործում է Garant International Group-ը, Եվրոպայում՝ Garant Sepdition տրանսպորտային ընկերությունը։ Ընկերության թիմի ներուժն ու հնարավորությունները թույլ են տալիս բեռնափոխադրումների ծառայություններով աշխարհի մակարդակով 80% եւ ավելի ծածկույթ սպասարկել:Garant International Group ընկերությունների խմբի կազմի Tower International Consultants ընկերությունը սպասարկում է հայկական եւ միջազգային խոշոր եւ հեղինակավոր ընկերությունների եւ մասնագիտացված է հայկական եւ միջազգային ընկերություններին հաշվապահական եւ հարկային աութսորսինգ (աշխատավարձի հաշվարկ, Employer of Records), իրավաբանական խորհրդատվական (կորպորատիվ իրավունք), ինչպես նաեւ բիզնես խորհրդատվական ծառայությունների տրամադրման ոլորտում։
