Թրամփը սպառնացել է BRICS-ին՝ դոլարին այլընտրանք ստեղծելու փորձերի համար .banks.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպառնացել է BRICS երկրներին 150% մաքսատուրքերով՝ դոլարին այլընտրանք ստեղծելու փորձերի համար։ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Վաշինգտոնում հանրապետական նահանգապետերի ասոցիացիայի ընթրիքի ժամանակ Թրամփն ասել է.«BRICS երկրները փորձում էին ոչնչացնել մեր դոլարը։ Նրանք ուզում էին նոր արժույթ ստեղծել»։«Ուստի, երբ ես եկա, առաջին բանը, որ ասացի՝ BRICS-ի ցանկացած երկիր, որը թեկուզ կհիշատակի դոլարի ոչնչացման մասին

, կենթարկվի 150% սակագների»,- ասել է նա։ «Մեզ պետք չեն ձեր ապրանքները»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։Թրամփն ավելացրել է, որ դրանից հետո «ոչինչ չի լսել BRICS երկր

ներից՝ չգիտեմ, թե ինչ պատահեց նրանց հետ»։



ԼՐԱՀՈՍ