Թեյը, կրեմային տորթերը, շոկոլադը, տապակած կարտոֆիլը, երշիկեղենը արգելված են մանկապարտեզներում. սննդի նոր կանոնները սկսել են գործել հունվարի 1-ից .Iravaban.net
Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանը, որով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» նորմատիվը գործում է արդեն մեկ շաբաթ՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Նոր կարգավորումը արմատական փոփոխություններ է բերել մանկապարտեզներում երեխաների սնուցման կազմակերպման մեջ՝ արգելելով տասնյակ սննդամթերքեր և ըմպելիքներ, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են։ Թեյը, սուրճը և շոկոլադը արգելված են Նորմատիվը խիստ արգելում է կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիք՝ այդ թվում թեյ։ Հրամանի 18-րդ կետի 4-րդ ենթակետի «զ» պարբերությունում հստակ գրված է՝ «չի թույլատրվում կոֆեին պարունակող ըմպելիքների (այդ թվում թեյի) տրամադրում»։ Սա նշանակում է, որ մանկապարտեզներում երեխաներին այլևս չի տրվի ոչ սև, ոչ կանաչ թեյ։ Արգելված են նաև՝ Թույլատրված ըմպելիքները՝ խմելու ջուր (մշտապես), կաթ, մրգային հյութ կամ կոմպոտ՝ մինչև 5 գրամ ավելացված շաքարով, կակաո՝ մինչև 5 գրամ շաքարով։ Կրեմային տորթերը և հրուշակեղենը արգելված են 21-րդ կետի 11-րդ ենթակետում հրամանը կատեգորիկ արգելում է կրեմային հրուշակեղեն՝ տորթեր, հրուշակներ և այլն։ Սա նշանակում է, որ մանկապարտեզներում երեխաների ծննդյան օրերին այլևս չի կարելի բերել կրեմով տորթեր կամ կրեմային խմորեղեններ։ Նույն կետում արգելված են՝ Թույլատրվում են միայն ոչ կրեմային խմորեղեններ՝ առավելագույնը երկու չափաբաժին շաբաթական։ Տապակած ուտեստների լրիվ արգելում 22-րդ կետի 1-ին ենթակետով խստորեն արգելված են տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)։ Հրամանում կոնկրետ նշված են՝ կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս։ 25-րդ կետում հստակեցված է, որ թույլատրված են միայն եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակները և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակները։ Արգելված են նաև՝ Կաթնաշոռը՝ միայն թխած 21-րդ կետի 15-րդ և 16-րդ ենթակետերով արգելված են տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ և կաթնաշոռ՝ չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ։ 33-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված է՝ «կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո՝ թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով»։ Սա նշանակում է՝ ոչ թե թարմ կաթնաշոռ, այլ միայն թխվածքաճաշերի տեսքով։ Երշիկեղենը, բաստուրման, խաշը արգելված են 21-րդ կետը սահմանում է սննդային անվտանգության պատճառով արգելված սննդամթերքերի ընդարձակ ցանկ՝ Սունկը, գետնանուշը, մաստակը՝ արգելված 21-րդ կետի 19-րդ ենթակետով արգելված են սունկ և դրանից պատրաստված կերակրա
տեսակներ, սնկի արգանակ։ 22-րդ կետի 7-8-րդ ենթակետերով արգելված են՝ Քացախի և մանանեխի արգելում 22-րդ կետի 3-րդ ենթակետով արգելված են քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ։ 33-րդ կետի 15-րդ ենթակետում հավելվում է՝ «աղցանները համեմելու համար թթվասեր և մայոնեզ չի օգտագործվում»։ Կաթի նոր պահանջները 18-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունով սահմանված է, որ 3-6 տարեկան երեխաներին տրամադրվում է անյուղ կամ ցածր՝ առավելագույնը 2,5% յուղայնությամբ կաթ՝ ամեն օր, իսկ 1-2 տարեկաններին՝ անարատ կաթ։ 21-րդ կետի 14-րդ ենթակետով ցանկացած կաթ պետք է օգտագործվի առանց ջերմային մշակման (եռացման)։ 48 ժամ պահանջվող նմուշառում 40-44-րդ կետերով սահմանված է պարտադիր նմուշառման համակարգ՝ յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից՝ Շաքարի խիստ սահմանափակում 5-րդ կետով սահմանված է, որ ավելացված շաքարները կազմում են 10%-ից ոչ ավելի ընդհանուր էներգիայի։ 18-րդ կետի 4-րդ ենթակետի «գ», «դ», «ե» պարբերություններով սահմանված է՝ Ամբողջահատիկի պարտադիր օգտագործում 18-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված է՝ Խոտանորոշման հանձնաժողովի ստեղծում 39-րդ կետով սահմանված է, որ հաստատության ղեկավարի կողմից ստեղծվում է խոտանորոշման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են բուժաշխատողը, խոհարարը, հաստատության ղեկավարը կամ նրա կողմից նշանակված պատասխանատու անձը։ 49-րդ կետով սահմանված է՝ «Սննդի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև անբավարար թերմիկ մշակման դեպքերի ժամանակ խոտանորոշման հանձնաժողովի կողմից չի թույլատրվում կերակրատեսակների բաշխումը»։ Առողջության մատյան և ամենօրյա զննում 52-53-րդ կետերով սահմանված է՝ ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է հաստատության խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարալ երևույթների և անգինաների նկատմամբ։ Զննումների արդյունքները գրանցվում են «Առողջության մատյան»-ում։ Հիգիենիկ ուսուցում՝ յուրաքանչյուր 3 տարին մեկ 55-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ հաստատության ղեկավարը պարտավոր է ապահովել աշխատողների համար հիգիենիկ ուսուցման դասընթացների կազմակերպումը՝ աշխատանքի ընդունվելիս և երեք տարին մեկ անգամ։ Նոր նորմատիվը փոխարինում է 2013 թվականից գործող կարգավորմանը և արտացոլում է երեխաների առողջ սնուցման արդի գիտական մոտեցումները։ Կարգավորումը պարտադիր է բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից,- տեղեկացնում է Iravaban.net–ը։