Առաջարկում է ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով Կառավարությունն առաջարկում է ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով նաեւ առաջարկվում է ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված համահարթեցում կատարել: Այսօրվա դրությամբ 1-ին եւ 2-րդ երեխայի համար տրվող 300.000, 3-րդ ու 4-րդ երեխայի համար տրվող 1 մլն եւ 5-րդ ու հաջորդ երեխայի համար տրվող 1.5 մլն դրամի փոխարեն բոլորի համար առաջարկվում է սահմանել նույն չափը՝ 500.000 դրամ: Առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ: Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը չի փոփոխվել՝ առաջարկներ չլինելու պատճառով: Հիմնական կարգավորումները՝ այստեղ : Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին:



ԼՐԱՀՈՍ