THRIVE ծրագրի շրջանակում կապահովվեն փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ .banks.am
Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:Ծրագրի նպատակն է զարգացնել կայուն, դիմացկուն եւ ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը եւ բարեկեցությանը։ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից
տրամադրվող դրամաշնորհային միջոցները կազմում են $16 միլիոն 450,000, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը։ Ծրագիրը նպատակաուղղված է բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը եւ դրա իրականացման գործընթացների կատարելագործմանը։ «THRIVE» ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 էթնիկ հայ փախստականի համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ: