Վույ աման, վույ աման, Նազարիո լինելուց լավ բա՞ն․ Ռոնալդոյի լարվածությունը Վալյադոլիդում .armsport.am

«Ռեալ Վալյադոլիդի» խոշորագույն բաժնետեր Ռոնալդո Նազարիոն չի նախատեսում ներկա գտնվել «Խոսե Սոռիլյա» մարզադաշտի տրիբունաներում, որտեղ նրան բացահայտ քննադատում են երկրպագուները։ Բրազիլացու և ակումբի երկրպագուների միջև լարվածությունը շարունակում է աճել, և Ռոնալդոն նախընտրում է խուսափել վիրավորանքներից ու դժգոհություններից, որոնք առաջանում են հանդիպումների ժամանակ։
2024 թվականի անհաջող մեկնարկից հետո Ռոնալդոն խոստացավ վաճառել իր բաժնեմասը, սակայն վաճառքի գործընթացը ձգձգվում է համոզիչ առաջարկների բացակայության պատճառով։ Այս մրցաշրջանում բրազիլացին Վալյադոլիդում եղել է ընդամենը երեք անգամ, ընդ որում՝ միայն մեկ անգամ ներկա գտնվելով թիմի խաղին։
Մյուս դեպքերում նա մասնակցել է բաժնետերերի հանդիպումներին՝ խուսափելով հրապարակայնությունից և մամուլի հետ շփումներից։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։