Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընտրվել է Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ

Հայաստանի համայնքների միության վարչության նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ վարչության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ կառույցի նպատակը պետք է լինի ունենալ ինքնաբավ, զարգացող համայնքներ։  «Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույնաբար որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագ

ան։ Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։ Համոզված ենք՝ այդ ճանապարհին պետական կառույցների և համայնքների միջև պետք է լինի գործընկերության սկզբունքը՝ փոխադարձ վստահության և պատասխանատվության հիման վրա: Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունն ու ֆինանսական կայունությունը, ներկայացնելու ու պաշտպանելու համայնքների շահերը, համագործակցությամբ զարգաց

նելու տեղական ինքնակառավարումը»,- նշել է քաղաքապետը:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն