🎥 Համագործակցություն՝ Երևանի և Նիցայի միջև. հայ բժիշկների վերապատրաստումը Ֆրանսիայում

18 տարի առաջ Երևանի և Նիցայի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ նրանք հռչակվեցին քույր քաղաքներ: Ավելի քան մեկ տասնամյակ անց՝ շոշափելի գործակցության բացակայությունից հետո, 20
23-ին Նիցայի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նշանավորվեց Երևանի քաղաքապետարանի հետ առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որի շրջանակում Երևանի բուժհաստատություններից բժիշկները վերապատրաստման ծրագրով մեկնեցին Նիցա: Այս տարվա ընթացքում ևս բժիշկների մի խումբ արդեն ժամանել է Նիցա: Ծրագիրը շարունակական է: