Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

ԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության տակ գտնվող ընկերություններից գնումներ իրականացնել՝ պայմանով, որ այդ ընկերությունները եւս կարգավորվելու են «Գնումների մասին» օրենքով:     Ըստ բանախոսի՝ նախագծով նախատեսվում է նաեւ ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը:     Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսան հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանն իր խոսքում նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը միտված է որոշակի կարգավորումներ եւ հանրային վերահսկողություն սահմանելուն: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:  



ԼՐԱՀՈՍ