ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

Մեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով: Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչ փուլի մասնակիցները, իսկ եզրափակիչ փուլում հաղթողները կորոշվեն բանավոր հարցազրույցի արդյունքում, որը մասնակիցների հետ կանցկացնեն մրցութային հանձնաժողովի անդամները: Առաջին փուլը կանցկացվի մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին։ Մասնակցության հայտերը ներկայացվում են առցանց՝ https://app.codility.com/public-link/Educational-Awards-2025/ հղմամբ՝ նշելով անուն, ազգանուն, դպրոց և այլն: Մասնակիցների գրանցումը կատարվում է թեստային հարցման արդյունքների հիման վրա: Թեստային հարցման ընթացքում կտրվի 50 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։ Գրանցման և թեստային հարցման համար նախատեսված ընդհանուր ժամանակը 1 ժամ 30 րոպե է: 45-ից ավելի միավոր հավաքած աշակերտները կդառնան եզրափակչ փուլի մասնակից, ինչի վերաբերյալ թեստավորման համակարգի կողմից կստանան հավաստող տեղեկատվություն։ Հաղթողներ

ը հանդիսավոր պայմաններում կստանան խորհրդանշական արձանիկ-մրցանակ, դիպլոմ և դրամական պարգև։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել ruzannag@synopsys.com էլեկտրոնային փոստին կամ զանգահարել 010-49-23-33 հեռախոսահամարով:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն